Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Օտարները թալանում են Հայաստանի մետաղական հանքերը, իշխանությունն էլ թալանում է Հայաստանի հպարտ քաղաքացիներին

Օտարները թալանում են Հայաստանի մետաղական հանքերը, իշխանությունն էլ թալանում է Հայաստանի հպարտ քաղաքացիներին
24.01.2025 | 13:17

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով, մոլիբդենով։ Ադրբեջանի նավթն ու գազը արդյունահանվում է միջազգային կոնսորցիումի հետ համագործակցող պետական «Սոկար» ընկերության միջոցով, ածխաջրածինների վաճառքից գոյացած միլիարդավոր դոլարներով Ադրբեջանի բանակը սպառազինվեց։ Սյունիքի մարզի ընդերքը շահագործում են օֆշորներում գրանցված օտար ընկերությունները, որոնց իրական տերերի անունները հայտնի չեն Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին։ Նիկոլ Փաշինյանը փայ է մտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, սակայն այդ բաժնեմասերը հանձնվել են ոչ թե պետությանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Այս տարի Հայաստանը պետք է մարի 2,4 միլիարդ դոլարի արտաքին պարտք ու դրա տոկոսները, 2025թվականի պետբյուջեն կազմվել է 609 միլիարդ դրամ դեֆիցիտով։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը մեծապես ավելացրել է գույքահարկը, նոտարական ծառայությունների վճարները, շրջանառության հարկը կրկնապատկել է։ Իշխանությունը թալանում է Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի մեծ հարստություն ընդերքն էլ թալանում են օֆշորում գրանցված, իրենց ստացած շահույթների դիմաց Հայաստանի բյուջե քիչ հարկեր մուծող օտար ընկերությունները։ 21-րդ զարգացած տեխնոլոգիաների դարում Հայաստանում դեղին պղինձ չեն արտադրում, որովհետև սև պղնձի մեջ, դրա անվան տակ, Հայաստանից արտահանում են մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ